ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News
ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարն ըստ կանոնադրության պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը։ Այդ մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է Նուրսուլթան Նազարբաևը։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նոր քարտուղարի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։
Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը։