Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 7,4 միլիոն է, 53,887 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

կորոն

Հունիսի 11-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,458,921 է, որից 419,020-ը մահացել է, 3,778,218-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,207,796 է, որից 53,887 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,066,401 վարակման դեպք, որից 115,130-ը մահացել է, 808,494-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,142,777 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (775,184 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (493,657 վարակակիր), չորրորդում Մեծ Բրիտանիան է, այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 290,143 է: ՌԴ-ում զոհերի թիվը 6,358, Բրազիլիայում՝ 39,797, Մեծ Բրիտանիայում՝ 41,128:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--0—LՄ