Քաղաքապետարանին պատկանող տնակում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News     

ԱԻՆ

Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 5-րդ կմ-ին այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 22։58-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանին պատկանող տնակում։

Այրվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող տնակի փայտյա հատակը՝ մոտ 4 քմ, 1 դուռ և 1 պատուհան։    --0—ՄՀ