Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

խաժակարամ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում երկու աշխատակցի թեստի արդյունքը դրական է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Վարդևանյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցների, կալանավորված անձանց և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում, երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են:

Հիշում եք, չէ՞, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես՝ Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրում ՔԿՀ-ում երկու հաստատված դեպք արդեն առկա է պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով:

Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլև ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»,-գրել է Քոչարյանի պաշտպանը։

--0—LՄ