Դավիթ Տոնոյանը պարբերաբար հանձնում է թեստ. ՊՆ խոսնակը՝ գործադիրի նիստին չմասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում կառավարության այսօրվա նիստին ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե նախարարը կառավարության նիստին չի մասնակցում կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով:

«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը պարբերաբար հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է։

Անհո՛գ եղեք, առողջ է»,-գրել է ՊՆ խոսնակը:

--0—LՄ