Կորոնավիրուսի դեմ «Авифавир» դեղամիջոցի առաջին խմբաքանակը հասել է հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

Կորոնավիրուսի դեմ Авифавир ռուսական դեղամիջոցի առաջին խմբաքանակը առաքվել է հիվանդանոցներ: Հաղորդում է ТАСС-ը: Պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրով այն անվճար կլինի ռուսաստանցիների համար: Դեղամիջոցն արդեն ստացել են Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Կիրովի, Նիժնի Նովգորոդի շրջանները, Թաթարստանը և Եկատերինբուրգը:

Նշվում է, որ կա Авифавир-ի մեծ պահանջարկ, և բանակցություններ են ընթանում այն երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններ մատակարարելու շուրջ:

Հունիսին հիվանդանոցները կստանան դեղամիջոցի 60 հազար կուրս. անհրաժեշտության դեպքում արտադրության ծավալը կարող է աճել տարեկան մինչև 2 մլն կուրս:

--0-- ՍՊ