Սաակաշվիլին հրաժարվել է Զելենսկու խորհրդականը լինելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

սաակաշվիլի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է դառնալ բարեփոխումների գծով իր խորհրդականը: Վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ դա «իր մակարդակի չէ»: Հաղորդում է РиаНовости-ն:

Հիեցնենք, որ Զելենսկին մայիսի սկզբին Սաակաշվիլիին նշանակել էր Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:

«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք Միխայիլ Նիկոլոզովիչի հետ, նա ցանկություն է հայտնել օգնել: Մի քանի անգամ եկել էր տարբեր, ադեկվատ խորհուրդներով: Սաակաշվիլին հարցրել էր՝ ինձ ի՞նչ կարգավիճակում եք տեսնում, ես էլ նրան պատասխանել էի՝ ինքներդ մտածեք ինչ կարգավիճակում կկարողանաք հանդես գալ: Նրան առաջարկել էի՝ միգուցե լինեք բարեփոխումների հարցով խորհրդական: Ինչին ի պատասխան Սաակաշվիլին պատասխանել էր, որ դա «իր մակարդակի չէ»,- պատմել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Սաակաշվիլին առաջարկել է իր թեկնածությունը բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում: Զելենսկին խոստացել է այդ հարցը քննարկել վարչապետ Դենիս Շմիգալի հետ:

--0-- ՍՊ