Անչափահաս երեխաներիս սկսել են հետևել, հեռախոսները լսել․ սա խոսում է իշխանության վախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ համակարգից դուրս գալուց հետո իշխանությունը լծվել է իրեն մեկուսացնելու գործին:

«Այո՛, խնդիր էր դրվել, որ ինձ ինչ-որ մի կերպ մեկուսացնեին, մեկուսացնեին՝ ինչ-որ մի շինծու գործով: Հետագայում քննարկումներ են եղել իրավապահ համակարգում, և պարզվել է, որ ինձ չէին կարող որևէ մեղադրանք օրինական ձևով ներկայացնել, և այդ գաղափարից կարծես թե այս փուլում հետ են կանգնել: Բայց դա ժամանակի հարց է, որովհետև այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է»,-ասել է Վանեցյանը, ապա հավելել, որ այս պահին վերահսկողություն են սահմանել իր շրջապատի մարդկանց և ընտանիքի անդամների հանդեպ:

«Արդեն հասել են մի իրավիճակի, երբ տոտալ հսկողություն են սահմանել ինձ հետ շփվող բոլոր մարդկանց հանդեպ, անգամ հասել են իմ անչափահաս երեխաների հետևից, հետևել, հեռախոսները լսել և այլն: Դա իրենց իշխանությունների մեծ վախի մասին է խոսում: Այս իշխանությունները հասկանում են, որ արդեն նրանք չունեն ժողովրդի աջակցությունը»,-ասել է Վանեցյանը, ապա հավելել, որ իրեն հնարավար չէ վախեցնել ձերբակալումներով, և որ ինքը ընտրել է ճանապարհ, որից 1 վայրկյան անգամ հետ չի կանգնելու:

 

--0--ԿԿ