Իտալիայի գավաթի մնացած հանդիպումները կանցկացվեն առանց լրացուցիչ ժամանակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

Ա Սերիա

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան փլեյ-օֆֆի հանդիպումներին լրացուցիչ ժամանակ չի նշանակի։ Որոշումը կայացվել է, որպեսզի ֆուտբոլիստները խուսափեն ծանրաբեռնվածությունից ու վնասվածքներից:

Եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքի հաշվով, ապա միանգամից կկայանա 11-մետրանոց հարվածաշարը:

--0—ՄՀ