Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վաղն արտահերթ նիստ կլինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել ՀՀ-ում հակահամաճարակային կաննոները։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված և առաջարկած հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման։ Ուզում եմ կրկին արձանագրել, որ հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակն արդյունքների է բերում 7-14 օր անց, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-14 օր է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ վաղը տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որտեղ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշում կկայացվի։

 --0—ՄՀ