4-րդ զորամիավորում անցկացվել է մարտական հրաձգությամբ մասնագիտական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

պն

Հունիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողներին ուսուցանվել են զորավար­ժությունների ընթացքում կրակի կազմակերպման և վարման  մեթոդաբանությունն ու մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները։

պն

Ամրապնդվել է ստորաբաժանումների ներդաշնակման և անձնակազմի ֆիզիկական պատրաստության մակարդակը:

--0-- ՍՊ