Մոտ ժամանակներս նավթի գները կաճեն. Իրանի նավթի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ նավթի գները մոտ ժամանակներս կաճեն, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կբերեն համաշխարհային շուկաում վառելիքի առաջարկի դեֆիցիտի: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Բնականաբար, մոտ ժամանակներս մենք նավթի գնի ավելացման վկաները կդառնանք»,-Զանգանեի խոսքը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Ըստ նախարարի դա ավելի վաղ տեղի չունեցավ Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունն ընտրությունների նախաշեմին սկսեց շուկային վառելիք մատակարարել իր պաշարներից եւ արհեստականորեն իջեցրեց նավթի ու բենզինի գինը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս