Մեր սեփական երեխայի հարսանի՞քն է կարևոր, թե՞ մեր սեփական ծնողի կյանքը. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.

Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...

Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...

Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...»:

--0-- ՍՊ