Արցախի պարետի որոշմամբ` 24 ժամով արգելվել են 3 տնտեսվարող գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով 24 ժամով արգելվել են 3 տնտեսվարող գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

Դրանք են՝
◾️«Աշխեն Դավիթի Դադայան» ԱՁ,
◾️«Թի Ֆուդ» ՍՊԸ,
◾️«Այցեքարտ» ՍՊԸ։

Մինչ տույժի կիրառումը բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մշտադիտարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տվյալ տնտեսվարողները չեն վերացրել թերությունները, ինչը հանգեցրել է գործունեության մեկօրյա դադարեցման:

--0--ԱՀ