Փաշինյանը զգուշանում է երկու քաղաքական ուժերից՝ Վանեցյան, Ծառուկյան. Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

Իշխող քաղաքական ուժը, և հատկապես նրա ղեկավարը, երկու հիմնական մրցակից է տեսնում  քաղաքական դաշտում, մեկը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է, որպես անհատ, երկրորդը ԲՀԿ-ն է որպես քաղաքական ուժ։ Այդ երկուսի դեմ են ուղղված հիմնական գործողությունները, մնացած քաղաքական միավորները առանձնապես էական նշանակություն ու դերակատարություն չունեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԱԱԾ նոր տնօրենի մասին խոսելով քաղտեխնոլոգը նշեց, որ գլխավոր նպատակն է ԱԱԾ-ն դարձնել վարչապետին ենթակա կառույց։ 

«Սակայն հարց է, արդյո՞ք կկարողանա նոր կադրը իրականացնել այդ դժվարին, եթե չասենք գրեթե անհնարին առաքելությունը»,- նշել է քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ