Մի քանի «աբիժնիկներով» ու մերժվածներով մի ակումբում հավաքվելով՝ ընդդիմություն չեն դառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

«Եթե հրաժարականի պահանջը խորհուրդ է, ապա՝ շնորհակալություն, բայց հիմա ձեր խորհրդի ժամանակը չէ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից շրջանառվող տեսակետին, թե համավարակի դեմ պայքարը տապալելու համար իշխանությունը պետք է հրաժարական տա, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանը կարծում է, որ դրանք հետևանք չունեցող հայտարարություններ են, և առհասարակ, նա վերապահումներ ունի ընդդիմադիրների այս կամ այն հայտարարության վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ մի քանի «աբիժնիկներով» ու մերժվածներով մի ակումբում հավաքվելով՝ ընդդիմություն չեն դառնում: Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին տեսակետներին, ապա մեր զրուցակիցն ավելացնում է. «Հանուն ինչ-որ խաղի արտահերթ ընտրություն անելն «ավանտյուրա» է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ