Արմավիրի մարզում մեքենան բախվել է ավտոկռունկին. 28-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

վթար

Հունիսի 10-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ավտոկռունկին:

28-ամյա վարորդ Թելման Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն։

--0-- ԱՀ