Հին ավանդույթ՝ ՊԵԿ-ում. ամուսինները միլիոնավոր դրամներ են «տուն տանում»․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը կարծես վերագրվեց մաքսատներում հակահամաճարակային իրավիճակը չվերահսկելուն, հերթին ու կուտակումներին։ Մասնավորապես գրվեց Արարատյան մաքսատուն-վարչության պետի հետ կապված խնդիրը։

Սակայն, ընդունելով այդ վարկածը որպես իրականություն, բախվում ենք մի փաստի, որ օրինակ Մարտիրոսյան ազգանունով վարչության պետ ՊԵԿ-ի ոչ մի փաստաթղթում կամ կայքում, արևելյան կամ ցանկացած այլ մաքսայինում չկա։ Փոխարենը մաքսայինում բաժնի պետ է Անանյանի համար այդքան թանկ Մհեր Մարտիրոսյանի կինը՝ Լիլիթ Ավետիսյանը։ Առաջիկայում կանդրադառնանք այս պատմությանը, և գուցե պարզվի, որ հին ավանդույթի համաձայն՝ հերթեր գոյացնող ամուսինները ՊԵԿ-ից որպես աշխատավարձ-պարգևավճար միլիոնավոր դրամներ են «տուն տանում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--0--ԱՀ