Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Ղրիմի և Դոնբասի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կսահմանվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է  РИА Новости-ին, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը:

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես կհայտարարի Ուկրաինայի և Ղրիմի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին», - ասել է նա:

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դրանք կանդրադառնան ֆիզիկական երեք անձի և ինը կազմակերպության վրա, որոնք կա՛մ աջակցել են Ղրիմում ռուսական նախագծերը, կա՛մ կապված են մարդու իրավունքների խախտման հետ:

«Դրանք սահմանվում են այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են մասնավոր ներդրումների և սեփականաշնորհման ծրագրերի միջոցով Ուկրաինայի Ղրիմի շրջանն ինտեգրելու Ռուսաստանի փորձերին կամ մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների խախտման լուրջ միջադեպերին»,- նշել է նա: