ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել 6 ամիս փորձաքննության վայրում գտնվող մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

ՄԻՊ

 

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ 6 ամիս է, ինչ զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան օգտագործելու հնարավորությունից:

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կարճ ժամանակահատվածում տվյալը փոխանցվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և փորձաքննություններն ավարտին են հասցվել:

Արդյունքում, քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան:   --0—ՄՀ