Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել․ վարակակիրների ընդհանուր թիվը 837 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 6-ով ու հասել 837-ի:

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունն այս մասին պարբերաբար թարմացվում է  stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների թիվն այս պահին 697 է, վերջին օրվա ընթացքում ևս 3 մարդ է առողջացել: Կարանտինային ռեժիմում 3213 մարդ է, ստացիոնարում՝ 303 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, բացի այդ, արտերկրից բուժման համար Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի:    --0—ՄՀ