Մի քանի օրից Մոսկվայից բժիշկների մեծ խումբ կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

մոսկվա

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության համար ժամանելու Հայաստան:

«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…

Բժիշկների թիմը, ամենայն հավանականությամբ, Երևանում կլինի մի քանի օրից»,-գրել է բժիշկը։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ Հայաստան կժամանի նաև վրացի բժիշկներից կազմված խումբ:

--0—LՄ