Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է․ Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթեի» անվան դիրք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

Տոնոյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկաներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, կից գրելով․

«Հայացք` «Մոնթե» դիրքից, վիրուսազերծ միջավայրից

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք:

Մոնթե

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է` որպես լեգենդ, որպես երդում, որպես պատգամ, որպես անավարտ կռիվ»:    --0—ՄՀ