Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 511 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 8 987, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 511 423-ի։  ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 235 338 վարակված անձ։   

Մեկ օրում արձանագրվել է մահվան 183 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 6715 է։ Առողջացածների թիվը մեկ օրվա կտրվածքով կազմել է 8220։ Առողջացածների ընդհանուր թիվը 269 370 է։ Համաձայն շտաբի տվյալների՝ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է ամբողջ վարակվածների 53%-ը։   --0—ՄՀ