Քաշքշուք՝ ոստիկանների և ցուցարարների միջև. նրանց բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

Ոստիկանությունը Արաբկիրի բաժնի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեց։ Ցուցարարները ակցիա էին կազմակերպել՝ սատարելու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Բերման ենթարկվածների շարքում են նաև «Ադեկվադի» անդամ Արթուր Դանիելյանը և իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ 

Նշենք, որ մինչև այդ ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ երեք րոպեից բերման կենթարկեն ոստիկանության պահանջը չկատարելու համար։

Ավելի վաղ, բերման էր ենթարկվել իրավապաշտան Ռուբեն Մելիքյանն ու նրան միացած ևս երեք քաղաքացի, ովքեր ԱԺ շենքի դիմաց ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վերադարձնել խաղաղ հավաքներ կազմակերպելու ազատությունը։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ