Արագածավանում կանոնների խախտմամբ հունիսի 1-ը նշելու համար ծառայողական քննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

դիմակ

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել՝ «Արագածավանում, առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահելու, հունիսի 1 են նշում» վերտառությամբ։

Հրապարակման կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, որի շրջանակներում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

--0—LՄ