Արցախի պարետն այցելել է Խարխափուտի հսկիչ կետ. նախատեսվում է տեղում արագ թեստ անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

1

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում:

1

Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին, հետաքրքրվել տեղերում ծառայություն իրականացնող անձնակազմի աշխատանքային ու կենցաղային պայմաններով:

1

Պարետը քաղաքաշինության նախարարի տեղակալին հանձնարարել է աշխատանքներ իրականացնել անցակետի վերազինման և բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է տեղում ապահովել արագ թեստ հանձնելու հնարավորությունը, աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու և կուտակումներից խուսափելու նպատակով ավելացնել բժշկասանիտարական ևս մեկ կետ, ավելացնել ուժային կառույցների ներկայացուցիչների թիվը, լրացուցիչ տեղադրել գիշերային լուսավորության սարքավորումներ:

1

Պետական նախարարը պատասխանատուներից պահանջել է հսկողական աշխատանքներում ցուցաբերել առավել մեծ պատասխանատվություն՝ ուղղված կորոնավիրուսի հետագա ներթափանցման ռիսկի նվազեցմանը:

--0—LՄ