Գեղարքունիքում գրանցվել է COVID-19-ի 26 նոր դեպք, 12 հոգի առողջացել է, մահացել է ևս 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

գեղարքունիք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացնում է հունիսի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալները.

«Գեղարքունիքում մեկ օրում արձանագրվել էկորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, ևս 12 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 69 տարեկան կին: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ և Ծովինար (տևական դադարից հետո Ծովինարում կրկին նոր դեպք է հաստատվել) համայնքներում:

Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ*, Ծովակ*, Ծակքար*, Աստղաձոր*, Գանձակ* և Վարդենիկ* համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։

«Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, իմ խնդրանք հորդորն է ձեզ` ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը, սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորել, հետևել հակահամաճարակային կանոններին, կրել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից և շփումների ժամանակ պահպանել ֆիզիկական հեռավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0-- ՍՊ