Թորոսյանին ծանոթ չեմ՝ ասելու համար՝ ներողությունն անկե՞ղծ էր, թե՞՝ ոչ․ քայլը ողջունելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացած չէ, որ «Տեղորոշման մասին» օրենքը, ինչի օգնությամբ պետք է պարզեին ու մեկուսացնեին կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը, 100 տոկոսով չի գործում: Բացատրում է՝ զարմացած չէ, քանի որ մինչև օրենքի ընդունումն էլ մի շարք հարցեր է ունեցել, որոնց պատասխանը չի ստացել:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ առողջապահության նախարարությունը մեր բարեկամ երկրներից կամ միջազգային կառույցներից օգնություն ու օժանդակություն պետք է խնդրի ոչ միայն թեստերի, այլ շատ այլ առումներով:

Անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ համավարկի դեմ պայքարի ընթացքում թույլ տված սխալների առնչությամբ ներողություն խնդրելուն՝ մեր զրուցակիցը նշեց. «Անձնապես չեմ ճանաչում Արսեն Թորոսյանին՝ ասելու համար՝ նրա ներողությունն անկե՞ղծ էր, թե՞՝ ոչ, բայց անկեղծորեն պետք է նշեմ՝ քայլը ողջունելի էր»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ