Աշնանը 2-րդ ալիք չի լինի. կունենանք սեզոնային գրիպ՝ կորոնավիրուսի հարուցիչի ուղեկցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ աշնանը սպասվող կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք տեղի չի ունենա։ Այս մասին նա ասել է 24TV-ի հետ հարցազրույցում։ 

«Տարածման ծավալները հուշում են նրա մասին, որ երկրորդ ալիք դժվար թե լինի։ Կլինի աշնանը սեզոնային գրիպ, այդ թվում մասնակից կլինի կորոնավիրուսային հարուցիչը։ Հանրային անընկալության շերտը՝ իմունիտետը, իրոք պրոցեսի մեջ է։ ՀՀ-ն էլ է այդ պրոցեսի մեջ, Իտալիան ու Իսպանիան էլ։ Նրանք նույնպես ուշ արձագանքեցին, ստացան ուժեղ հարված։ Հիմա տեսնում ենք, որ նշածս երկրները հատուկենտ հիվանդության դեպքեր են արձանագրում, մահացության դեպքեր էլ գրեթե չեն լինում։ Այս կրակի ու հուրի միջով անցնելուց հետո ինչ-որ չափով մեղմացում է լինում», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ