Ձկնագողերի նկատմամբ հսկողություն սահմանելը բարդ է, օրական 1000 նավակ Սևան է մտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազատ Կարապետյանը նշում է՝ ցավոք, մոտ երկու շաբաթից Սևանա լճի կանաչման ականատեսը կարող ենք լինել: 24News-ի հետ զրույցում նա թվարկեց լճի ծաղկման պատճառները՝ Սևան թափվող գետերի աղտոտվածություն (հիմնականում կոյուղաջրերով), անտառապատ հատվածների՝ ջրի տակ անցնել, դրանից բխող ճահճացում և այլն:

Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ դրական հանգամաք էլ կա, ինչը կապված է «Արփա-Սևան» թունելով Սևան թափվող ջրի ծավալվի հետ, որը բալանսի է բերում լճից իրականացվող ջրառը:

Խոսելով ձկնագողության թեմայից՝ մեր զրուցակիցն ընդգծում է՝ որոշակի մեծության սիգ որսալ կարելի է: «Անվերջ չորսալ չենք կարող, քանի որ ձկների քանակի աճի հետ ջրում թթվածինը պակասում է, ինչը ձկների անկման պատճառ է դառնում: Ինչ վերաբերում է ձկնագողերի նկատմամբ հսկողությություն սահմանելուն, ապա դա բարդ գործընթաց է, քանի որ օրական 1000 նավակ է Սևան մտնում»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ