Ժամը 09։00-ից 19։00-ն փակ կլինի Թումանյան քաղաքից դեպի Օձուն տանող ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Թումանյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ի ժամը 08։55-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ժամը 09։00-ից մինչ 19։00 ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Թումանյան քաղաքից դեպի Օձուն տանող ավտոճանապարհը  փակ է լինելու։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ 

 --0—ՄՀ