ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 723 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 4 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 422 մարդ, շարունակում է բուժվել 9568-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 6081 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 264 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 91-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 80 հազար 130 քաղաքացի: -
-0—ՄՀ