Շիրակացու ճեմարանը 3 տարի ժամկետով «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

բուհ

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին բուհում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չէ։

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Շիրակացու ճեմարանին թույլատրվել է 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով։ «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

--00--ԼՄ