«Արարատ-Արմենիա»-ն բարձրագույն խմբի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Արարատ Արմենիա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուակի առաջատարը 22-րդ տուրի հետո անփոփոխ է: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է` 44 միավորով: Երկրորդ տեղում 37 միավորով «Ալաշկերտ»-ն է: Եռյակը եզրափակում է «Շիրակ»-ը 36 միավորով: 4-րդ տեղում «Լոռի»-ն է` 35 միավորով: Նույնքան միավոր ունի «Նոա»-ն, իսկ 6-րդը` «Արարատ»-ն է` 32 միավոր:

Բարձրագույն խմբի 23-րդ տուրը կկայանա հունիսի 15-16-ին: Կմրցեն հետևյալ զույգերը` «Նոա»-«Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ»-«Շիրակ», «Արարատ»-«Լոռի»: 

 --0—ՄՀ