Վրաստանում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել  է։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 851 է։ Այս մասին հայտնում է կառավարության հատուկ` stopcov.ge կայքը։

Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 702 պացիենտ, մահացել՝ 13-ը։

Կարանտինային ռեժիմում է 3026 քաղաքացի, ստացիոնարում՝ 297-ը։

  --0—ՄՀ