Ֆրանսիան բացում է երկրի սահմանները եվրոպացի զբոսաշրջիկների առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

աշխարհ

Ֆրանսիան հունիսի 15-ից սահմանները բացում է ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների զբոսաշրջիկների համար:

«Հաշվի առնելով Ֆրանսիայում և Եվրոպայում սանիտարական իրավիճակի բարվոք զարգացումը և, նախօրեին ԵՄ կողմից ներկայացված առաջարկությունների համաձայն, Ֆրանսիան հունիսի 15-ի 00:00-ից հանում է իր երկրի ներքին սահմանը հատելու սահմանափակումները»,- նշվում է համապատասխան փաստաթղթում:

--0--ԿԿ