Չինաստանում վարակման 11 նոր դեպք է գրանցվել, որից 7-ն ասիմպտոմ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

չինաստան

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք, գրանցվել է նաև 7 ասիմպտոմ կրող, 2 պացիենտ է ապաքինվել, մահեր չեն գրանցվել: Այդ մասին հայտնում է Չինաստանի առողջության պետական կոմիտեն:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված 11 դեպքերից 5-ը բերվել են այլ երկրներից:

Նշենք, որ Չինաստանը համարվում է կորոնավիրուսի էպիկենտրոն երկիրը: Վարակի բռնկումն այս երկրից է սկսվել: Չինաստանում ցայսօր վարակվել է 83,075 մարդ, որից 4,634-ը մահացել է, 78,367՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվը 74 է:

--00--ԼՄ