Պուտինը լավ իմաստով մոլի աշխատասեր է, չի կարողանում լիարժեք հանգստի մեկնել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանում լիարժեք հանգստյան օրեր և արձակուրդ ունենալ, քանի որ նա միշտ աշխատում է,  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Պուտինը լավ իմաստով շատ աշխատասեր է։ Գրել է ТАСС-ը։

«Նախագահը, ինչպես գիտեք, չափազանց աշխատասեր է, նա միշտ աշխատում է ․․․»,- ասել է Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ իր գրաֆիկը, ինչպես նախագահի մամուլի քարտուղարի, համընկնում է նախագահի աշխատանքային գրաֆիկի հետ, իսկ աշխատանքային օրը հիմնականում անկանոն է։

«Երբեմն առավոտյան 10-ին ենք սկսում, երբեմն էլ 11-ին, սակայն աշխատանքային օրը ուշ՝ 9-ին, 10-ին, երբեմն էլ 11-ին է ավարտվում։ Երբ գործուղումների մեջ ենք, փաստացի շուրջօրյա ենք աշխատում՝ քնի որոշ ընդմիջումներով: Ամեն բան կախված է նախագահի գրաֆիկից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 --0—ՄՀ