Աշխարհում վարակակիրների թիվը 7,7 միլիոն է, ավելի քան 53000 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

ծանր

Հունիսի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,743,173 է, որից 428,373-ը մահացել է, 3,967,856-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,293,058 է, որից 53,886 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,117,027 վարակման դեպք, որից 116,831-ը մահացել է, 841,936-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,158,260 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (829,902 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (511,423 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 309,603 է: ՌԴ-ում զոհերի թիվը 6,715, Բրազիլիայում՝ 41,901, Հնդկաստանում՝ 8,890:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--0—LՄ