ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել. Բաբայանը հանդես է եկել մի շարք պարզաբանումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

սամվել

Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը՝ hraparak.am-ը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ վերլուծությամբ: Ս. Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնմամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն:

Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում:

Թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը:

Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝  նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին: Նույնը վերաբերում է նաև թիկնազորին և այս կապակցությամբ բոլոր շահարկումները անհիմն են:

Ի դեպ, բյուջեի ծախսերի նպատակայնությամբ հետքրքրված լրագորղի կողմից մեկնաբանություն ստանալու որևէ փորձ չի արվել՝ պայմանավորված առավելապես իր կողմից ներկայացվող խմբագրության քաղաքականությամբ: Ավելին՝ ամիսներ առաջ հերթական ապատեղեկատվության տարածման կապակցությամբ դիմել ենք կայքի խմբագրություն և ստացել «ենթադրություններ կան», «մեզ ասացին», «մեր աղբյուրը փոխանցում է», «խոսվում է» հակալրագրային ամպուլայում (չշփոթել տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ԶԼՄ-ների իրավունքի հետ) տեղավորվող պաստասխան, այն է՝ «մենք ունենք մեր աղբյուրները և մեկնաբանության կարիք չենք զգում»:

--0-- ՍՊ