Լեռնանցք գյուղի տներից մեկից գողացել են հեռուստացույց, համակարգիչ և լուսանկարչական սարք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

Ապրիլի 26-ին Լեռնանցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ և լուսանկարչական սարք:

Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 12.30-ին, բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ`գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

--0--ԿԿ