Աֆղանստանում զինյալների հարձակման հետևանքով անվտանգության ծառայության 7 աշխատակից է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

աշխարհ

Աֆղանստանի Գոր նահանգում «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության ծառայության յոթ աշխատակիցներ: Այդ մասին հաղորդում է Tolo News-ը՝ հղում անելով ոստիկանությանը, փոխանցում է Russia Today-ը:

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ Պասաբանդում:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Աֆղանստանի մայրաքաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս զոհերի մասին:

--0-- ՍՊ