Հունաստանում Աթոսի անտառներում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Աթոս

Հունաստանի Աթոս լեռան անտառներում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հունաստանի հրշեջ ծառայությունը հունիսի 12-ի երեկոյան հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Աթոս լեռան հյուսիսային ծայրամասի անտառային գոտում:

Այնտեղ անմիջապես 59 հրշեջ և 20 հրշեջ մեքենա է ուղարկվել,  երեք ինքնաթիռ և մեկ  ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես թռիչքները դադարեցվել են: Չնայած կրակը վերահսկել չի հաջողվում,  այն հեռու է Հիլանդար վանքից:

«Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը կայծակի հարվածն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Այնտեղ անմիջապես 50 հրշեջ և 20 հրշեջ մեքենա է ուղարկվել,  երեք ինքնաթիռ և մեկ  ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես թռիչքները դադարեցվել են: Չնայած կրակը վերահսկել չի հաջողվում,  այն անվտանգ հեռավորության վրա է Հիլանդար վանքից:

«Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը կայծակի հարվածն է։ Հրդեհը կարող է տարածված լինել 800 հեկտար տարածությունում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ կրակի տարածման ինտենսիվությունն այս պահին նվազել է, վանքի համար որևէ վտանգ չկա։

   --0—ՄՀ