Նախարարը հանձնարարել է ամեն ինչ անել, որ մեր թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունիսի 15-ին կայանալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամների ընտրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իր ղեկավարած կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու, սակայն մինչ այս պահը իրենց թեկնածուի անուն-ազգանունը չի ընդգրկվել ցուցակում, ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է: Վարագյանի գրառումը՝ ստորև․

«Ռեժիմը խուճապի մեջ է:

Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն ազգանունը չի ընդգրկվել ցուցակում և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:

Ինձ հասած լուրերի համաձայն օրվա իշխանությունները՝ մասնավորապես Կրթության գիտության և այլնի նախարարը հանձնարարել է համալսարանի իր դրածոներին ամեն ինչ անել, որ իմ ղեկավարած կենտրոնի կողմից առաջադրված թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ՝ լավ իմանալով, որ քվեաթերթիկում հայտնվելու դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու հավանականությունը մեծ է»:

--0--ԿԿ