Դարակերտի կորած բնակիչը հայտնաբերվել է. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

հասարակական

Հունիսի 13-ին՝ ժամը 07։05-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) հայտնաբերվել է Դարակերտ համայնքի հողատարածքներում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ ժամը 22։20-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում կորել է:
 

Փրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել էին՝ անարդյունք։

--0-- ՍՊ