Մանվել Գրիգորյանը շատ կարևոր ինֆորմացիայի կրող է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

«Գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ստաբիլ դեպի վատն է գնում: Հաշվի առնելով հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվելու վտանգն ու բժշկական այլ հանգամանքներ՝ որոշում կայացվեց նրան տուն տեղափոխել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Գրիգորյանի հետ կատարվողը փաստաբանը ոչ թե սովորական խոշտանգում է համարում, այլ՝ սադիստական մոտեցում: Վստահ է՝ հենց ընդդիմությունը համախմբվում է, իշխանությունը որոշում է Մանվել Գրիգորյանի անունը շրջանառել:

Փաստաբանը հավելում է նաև, որ իշխանությունն Արցախի հերոսին պետք է թույլ տա արտերկիր մեկնել ու այնտեղ բուժում ստանալ: «Մանվել Գրիգորյանը երկրից փախչող չէ, պարզապես պետք է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա, դա կյանքի հարց է: Նա շատ կարևոր ինֆորմացիայի կրող է, հետևաբար՝ բուժում ստանալուց հետո միայն կարող է կանգնել դատարանի առաջ ու պատասխանել բոլոր հարցերին»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ