Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսում է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

վակցինացիա

Ռուսաստանը նախատեսում է սեպտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝  կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Ըստ փոխվարչապետի՝ առաջատար է համարվում երեք հաստատություն՝ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտը, ու  վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնը և Սանկտ Պետերբուրգի պատվաստանյութերի գիտահետազոտական կենտրոնը։  

   --0—ՄՀ