«Ինձ կոշտ ձերբակալեցին, ունեմ վնասվածքներ». Ռուբեն Մելիքյանին կրկին բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

2

Ոստիկանությունը ԱԱԾ-ի մոտից բերման է ենթարկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։

«Ինձ կոշտ ձերբակալեցին։ Ունեմ վնասվածքներ: Մի քանի թեթև հարված, թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց», - ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը:

Նշենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննության են: Նույն ընթացքում ԱԱԾ շենքի դիմաց ցուցարարներ են հավաքվել: Կարգը պահպանող ոստիկանական ուժերի կողմից, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, մի քանի անգամ զգուշացվեց, որ երկրում արտակարգ դրություն է, և որ անհրաժեշտ է կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավարություն: Կարգը չպահող ցուցարարներին ոստիկանները բերման ենթարկեցին, որի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև եղավ քաշքշուք:

 

--00—ԼՄ