Դավիթ Խաժակյանը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

1

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ Նա ևս ԱԱԾ-ի դիմաց էր:

ԶԼՄ-ների հետ զրույցի ժամանակ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրապետել է փաստաթղթերին, բայց ոչինչ չի արել, սպասել է կոմպրոմատային պայքարի հարմար պահի: Խաժակյանը նաև դատապարտել է ԱԱԾ-ի դիմաց ոստիկանության կողմից՝ ԲՀԿ-ականների բերման ենթարկվելու դեպքերը:

Նշենք, որ 90-ից ավելի քաղաքացի արդեն բերման է ենթարկվել, իսկ ԱԱԾ-ում շարունակվում են Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարցաքննությունները։

--00—ԼՄ